Ծանոթացե՛ք Creopia համայնքի մեր առաջին անդամի՝ Էլիզայի հետ։
Էլիզան վանաձորցի երիտասարդ լուսանկարիչ է։ Լուսանկարում է իր տեսած ու ընկալած կյանքը Հայաստանում: Թեև դեռ փոքր տարիքից ցանկացել է ինքնադրսևորվել արվեստում, սակայն երկար ժամանակ չէր կարողանում գտնել համապատասխան ոլորտ՝ մինչև չբացահայտեց լուսանկարչությունը։
2014-ին, երբ ընկերները նրան ցույց տվեցին մի ֆիլմի համար արված լուսանկարներ, Էլիզան հասկացավ, որ լուսանկաչությունն այն է, ինչով պետք է զբաղվի․ սկսեց լուսանկարել և ինքնակրթվել պրակտիկայի միջոցով։

Սովորում է Հայ-ռուսական համալսարանում՝ լրագրության բաժնում։ Երկրորդ կուրսում հասկացավ, որ կարելի է իր հոբբին կապել լրագրության հետ՝ աշխատել որպես ֆոտոլրագրող:
Մանկուց սիրել է National Geographic դիտել ու բացահայտել գյուղական կյանքը հեռավոր վայրերում:
Համալսարանն ավարտելուց հետո պլանավորում է մեկնել Իրան և լուսանկարել փողոցային կյանքն այնտեղ:
Այժմ Էլիզան ապրում է Երևանում, բայց այնտեղ հազվադեպ է լուսանկարում։ Վանաձորում լուսանկարելու և վավերագրելու հետաքրքիր ավելի շատ նյութեր է գտնում: Չնայած Վանաձորը փոքր-ինչ դեպրեսիվ քաղաքի համբավ ունի, Էլիզան դա իրականում ոգեշնչող է համարում:
Իր բոլոր լուսանկարների հերոսներին ու առարկաներին նայում է «օբյեկտիվ» ոսպնյակի միջով և երբևէ ընտրողաբար չի մոտենում լուսանկարչական սարքի առջեւ հայտնված թեմաներին․ ֆիքսում է այն, ինչը գրավել է ոսպնյակի ուշադրությունը։
Այժմ լուսանկարելն Էլիզայի համար պարզապես կենսակերպ է։ Մտածում է, որ հետագայում գուցե և կարող է փոխել աշխարհը լուսանկարչության օգնությամբ։

Portraits

FILM

Life in armenia

© 2020 by Creopia Productions.

  • White Facebook Icon
  • White YouTube Icon
  • White Instagram Icon