ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մենք կարծում ենք, որ Վանաձորը կարող է դառնալ ստեղծարար կենտրոն, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան ինքնաբացահայտվել ստեղծագործական ոլորտում՝ սոցիալական ազդեցություն ունենալով իրենց համայնքում:

Արվեստի միջոցով լուսաբանել Վանաձորում և շրջակա համայնքներում առկա սոցիալական խնդիրները:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՐ

ՆՊԱՏԱԿԸ

  • Դրական փոփոխության հասնել Վանաձորում և շրջակա համայնքներում

  • Ստեղծել նոր աշխատատեղեր երիտասարդների համար

  • Խթանել ստեղծարարությունը

  • Վանաձորը դարձնել ստեղծարար կենտրոն

Վանաձորի լքված գործարանները, հիասքանչ բնությունը, մաքուր օդը, տեղացիների գեղեցիկ մտքերը, ընտիր գաղափարները, հաջողության պատմությունները, հիասթափությունն ու ստեղծագործական մթնոլորտը քաղաքի աուրան դարձնում են յուրահատուկ ու չկրկնվող:

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Վանաձորը Խորհրդային Միության խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկն էր: Թատրոններ, գրողներ, նկարիչներ և ռոք խմբեր... բոլորը ժամանակին վայելում էին Վանաձորի ստեղծագործական մթնոլորտը: Մեր երազանքն է Վանաձորին վերադարձնել ստեղծագործական այս աշխուժությունը:

© 2020 by Creopia Productions.

  • White Facebook Icon
  • White YouTube Icon
  • White Instagram Icon